12:10  ,  19 ապրիլի, 2019

Ունաի Էմերի. «Արսենալը» «Նապոլիին» թույլ չտվեց խաղալ իր ֆուտբոլը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Նապոլիի» նկատմամբ արտագնա հաղթանակը նվազագույն հաշվով:

«Հպարտ եմ մեր խաղացողներով ու երկրպագուներով, որոնք եկել էին այստեղ մեզ աջակցելու համար: Շատ լավ սկսեցինք այս դիմակայությունը, եւ մրցակցին քիչ բան թույլ տվեցինք պատասխան խաղում: Մենք արժանի էինք հաղթանակի 2 խաղերի արդյունքում:

Փորձում էինք մրցակցին ճնշել տակտիկապես ու անհատական: Թույլ չտվեցինք խաղալ հարձակողական ֆուտբոլ, ինչը նրանք սիրում են: Հրաշալի կատարեցինք մեր աշխատանքը:

Իմ նախկին ակումբ «Վալենսիան» շատ լավ թիմ է, որն ունի հրաշալի մարզիչ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Նեապոլում տեղի ունեցած պատասխան խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում դաշտ էր դուրս եկել 34-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Աարոն Ռեմզիին։ Դա Մխիթարյանի 50-րդ հանդիպումն էր «Արսենալի» կազմում:

«Արսենալը» «Նապոլիին» հաղթել էր նաեւ առաջին խաղում՝ 2:0:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում լոնդոնյան ակումբը կխաղա Ունաի Էմերիի նախկին ակումբ իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Չելսին» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս