11:19  +04,  19 ապրիլի, 2019

Բարձրագույն խումբ. Այսօր տեղի կունենա 28-րդ տուրի 3 հանդիպում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում ապրիլի 19-ին կմեկնարկի 28-րդ տուրը եւ տեղի կունենան 3 հանդիպումներ:

Առաջատար «Արարատ-Արմենիան» կընդունի Վանաձորի «Լոռիին», իսկ երկրորդ տեղում գտնվող «Բանանցը» կհյուրընկալվի Գյումրիի «Շիրակին»: «Ալաշկերտն» առաջին հանդիպումը կանցկացնի Աբրահամ Խաշմանյանի վերադարձից հետո եւ կմրցի մարզիչի նախորդ ակումբ «Արարատի» հետ:

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

Ապրիլի 19

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 15:00 («Նաիրի» ստադիոն)

«Արարատ-Արմենիա» - «Լոռի»՝ 16:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

«Շիրակ» - «Բանանց»՝ 16:00 (Գյումրիի քաղաքային ստադիոն)

Ապրիլի 20

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 14:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ