10:58  ,  19 ապրիլի, 2019

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Պեդրոն («Չելսի»), Ֆիլիպ Կոստիչը («Այնտրախտ»), Անտոնիո Լատորեն («Վալենսիա») եւ Պետր Շեւչիկը («Սլավիա»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» կխաղա իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ «Չելսիի» մրցակիցը կլինի Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում