11:42  ,  19 ապրիլի, 2019

Արմեն Հովհաննիսյանը գոլ է խփել «Զեմպլինում»

Ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Զեմպլինը» 0:2 հաշվով պարտվել է «Ժիլինային» եւ լքել պայքարը։

Հյուրերի կազմում 78-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, որը երկրորդ խաղն է անցկացրել «Զեմպլինի» գլխավոր թիմում։

Այդ հանդիպումից հետո Հովհաննիսյանը խաղացել է «Զեմպլինի» երիտասարդական թիմի կազմում եւ գոլի հեղինակ դարձել «Նիտրայի» դեմ խաղում (1:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում