23:50  ,  18 ապրիլի, 2019

Եվրոպայի լիգա․ Առաջին խաղակեսերից հետո, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ընթանում են քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։ Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Լոնդոնի «Արսենալն» Իտալիայում խաղում է «Նապոլիի» հետ։ 1։0 հաշվով հաղթում են հյուրերը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի պահեստայինների թվում էր եւ 34-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին։ 2 րոպե անց ազատ հարվածը հեռվից արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը։

Ընդմիջում է։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Նապոլի» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)

Ալեքսանդր Լյակազեթ, 36

«Չելսի» (Անգլիա) - «Սլավիա Պրահա» (Չեխիա)՝ 4։1 (առաջին խաղ՝ 1:0)

Պեդրո Ռոդրիգես, 5, 27, Սիմոն Դելի, 9, ինքնագոլ, Օլիվյե Ժիրու, 17 - Տոմաշ Սոուչեկ, 26

«Վալենսիա» (Իսպանիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 3:1)

Անտոնիո Լատորե, 13

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1։0 (առաջին խաղ՝ 2:4)

Ֆիլիպ Կոստիչ, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով