23:10  ,  18 ապրիլի, 2019

Էդեն Ազարը կտեղափոխվի «Ռեալ»

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարն այս մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է իսպանական Marca-ն։ Երկու ակումբներն ու ֆուտբոլիստը հասել են համաձայնության եւ գործարքի մասին պաշտոնական հայտարարություն կլինի առաջիկա օրերին։ Սպասվում է, որ «Չելսին» 28-ամյա ֆուտբոլիստի համար կստանա 100-105 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ Զինեդին Զիդանին նշանակելուց հետո մադրիդյան ակումբն արդեն պայմանագրեր է կնքել բրազիլական «Սանթոսի» եւ Բրազիլիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականի հարձակվող Ռոդրիգո Սիլվա դե Գոեշի եւ պորտուգալական «Պորտուի» 21-ամյա բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում