20:21  ,  18 ապրիլի, 2019

ՉԼ․ «Տոտենհեմի» ֆուտբոլիտների եւ Պոչետինոյի ցնծությունը հանդերձարանում

Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստներն ու արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» արգելքը հաղթահարելուց հետո հանդերձարանում ցնծությամբ են նշել հաջողությունը։

Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» տնային հաղթանակ տարավ 4:3 հաշվով, սակայն լքեց պայքարը: Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով: Դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, եւ «Տոտենհեմը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիվ:

Կիսաեզրափակիչում «Տոտենհեմը» կմրցի Ամստերդամի «Այաքսի» հետ, որը պայքարից դուրս է թողել Թուրինի «Յուվենտուսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում