18:46  ,  18 ապրիլի, 2019

ՉԼ․ Մեսի vs Վան Դեյկ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնա» - «Լիվերպուլ» դիմակայությանն ընդառաջ Squawka վիճակագրական, վերլուծական համակարգն առանձնացրել է կատալոնական ակումբի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ անգլիական ակումբի հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հակադիր ցուցանիշը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին 139 անգամ շրջանցել է մրցակիցներին։  Վիրջիլ վան Դեյկին անհատական պայքարում դեռ ոչ մի մրցակից չի կարողացել շրջանցել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին Բարսելոնայում, պատասխան խաղը Լիվերպուլում մայիսի 7-ին է։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» պայքարից դուրս է թողել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», «Լիվերպուլը»՝ պորտուգալական «Պորտուին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում