15:30  ,  18 ապրիլի, 2019

Եվրոպայի լիգա. «Արսենալի» հայտացուցակը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է հայտացուցակն իտալական «Նապոլիի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիական ակումբի հայտացուցակում տեղ են գտել 21 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Արսենալ» խաղը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ: Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով