17:12  ,  18 ապրիլի, 2019

Ռաֆայել վան դեր Վարտը կմասնակցի դարթսի մրցաշարի

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը զբաղվում է դարթսով:

36-ամյա հոլանդացին թվիթերյան էջում հայտնել է, որ մայիսի 4-5-ը կմասնակցի դարթսի Դանիայի բաց առաջնությանը: Վան դեր Վարտը նաեւ հրապարակել է մարզումային տեսանյութ:

Հիշեցնենք, որ հոլանդացի կիսապաշտպանը կարիերան ավարտել էր 2018-ին, իսկ նրա վերջին ակումբն էր դանիական «Էսբերգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում