12:08  ,  18 ապրիլի, 2019

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն գոլերը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի 4 լավագույն գոլերը:

Շաբաթվա լավագույն գոլի հեղինակը դառնալու համար կպայքարեն Դավիդ Ներեսը («Այաքս»), Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի»), Լիոնել Մեսին («Բարսելոնա») եւ Ֆելիպե Կոուտինյոն («Բարսելոնա»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» կխաղա անգլիական «Լիվերպուլի» հետ, իսկ Լոնդոնի «Տոտենհեմի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը», որը պայքարից դուրս է թողել Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» ու Թուրինի «Յուվենտուսին»:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 1-ին: Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Աթլետիկոյի» տնային ստադիոն «Վանդա Մետրոպոլիտանոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում