13:53  ,  18 ապրիլի, 2019

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել փոխարինման դուրս գալիս

Զվարճալի միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլի Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի խաղում: «Դեգերֆորսի» պաշտպան Մատիաս Էզգունը «Էստերի» դեմ խաղում (1:1) փոխարինել է հարձակվող Ալեքս Լինդլին: Հեռանալով դաշտից՝ Լինդլը պատահմամբ ձեռքով դիպել է թիմակցի դեմքին: Մատիաս Էզգունը ստացել է աչքի վնասվածք, ինչի պատճառով ստիպված է եղել լքել դաշտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում