11:08  ,  18 ապրիլի, 2019

NBA. Հարդենի թրիփլ-դաբլն օգնեց «Հյուսթոնին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում «Հյուսթոնը» տանը 118:98 հաշվով հաղթել է «Յուտային»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքել է 32 միավոր եւ դարձել նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» խաղացող Յանիս Ադետոկունբոն:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Յուտա»՝ 118:98 (39:19, 31:25, 25:23, 23:31)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Բոստոն» – «Ինդիանա»՝ 99:91 (29:33, 23:17, 16:29, 31:12)

Շարքի հաշիվը՝ 2:0

«Միոլուկի» – «Դետրոյտ»՝ 120:99 (38:27, 20:32, 35:17, 27:23)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում