22:49  +04,  17 ապրիլի, 2019

ՊՍԺ-ի երկրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված խաղում Փարիզի ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Նանտից»: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը խաղում էր կադրային լուրջ կորուստներով (տեսանյութ):

ՊՍԺ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ֆրանսիայի առաջնությունում, բայց 81 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նախորդ տուրում փարիզյան ակումբը 1:5 հաշվով պարտվել էր երկրորդ տեղում գտնվող «Լիլին», որն ունի 64 միավոր: «Նանտը» 37 միավորով 14-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

«Նանտ» - ՊՍԺ՝ 3:2

Դիեգո Կարլոս, 22, 52, Վարիս Մաջիդ, 44 – Դանիել Ալվես, 19, Մետեհան Գուջլու, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ