09:35  ,  18 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանի մրցակիցները

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի Գերմանիայում անցկացվելիք Grenke Сhess Сlassic մրցաշարին:

Ապրիլի 20-29-ն անցկացվելիք մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Արկադի Նայդիչը (Ադրբեջան), Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը (Իսպանիա), Գեորգ Մեյերը (Գերմանիա) եւ 14-ամյա Վինսենտ Կեյմերը (Գերմանիա), փոխանցում է մրցաշարի կայքը:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ում հաղթել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի 5 միավորով բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում