13:15  ,  18 ապրիլի, 2019

«Նապոլի» - «Արսենալ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի իտալական «Նապոլիին», որին առաջին մրցավեճում հաղթել է 2:0 հաշվով:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում իտալական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.70 գործակցով: Լոնդոնյան ակումբի հաղթանակը ստացել է 4.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.33:

«Նապոլի» - «Արսենալ» խաղը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում