Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Յունիոր-Սեւանը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Արարատ-Արմենիային»:
«Յունիոր-Սեւանն» առաջին պարտությունն է կրել ընթացիկ առաջնությունում, բայց 65 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Երեւանը» պարտություն է կրել այս տուրում եւ ունի 58 միավոր:
Հայաստանի Առաջին խումբ, 25-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Յունիոր Սեւան»՝ 3:2
«Շիրակ-2» - «Փյունիկ-2»՝ 2:0
«Լոկոմոտիվ» - «Արարատ-2»՝ 3:3
«Բանանց-3» - «Գանձասար-Կապան-2»՝ 0:0
«Ալաշկերտ-2» - «Երեւան»՝ 3:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում