21:10  ,  17 ապրիլի, 2019

Դիեգո Կոստան մեղադրվում է 1.1 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան մեղադրվում է Իսպանիայում հարկ վճարելուց խուսափելու մեջ, հաղորդում է El Mundo-ն:

2014-ին 30-ամյա ֆուտբոլիստը 1.1 միլիոն եվրոյի հարկ չի վճարել մարզահագուստի ընկերության հետ հովանավորչական համագործակցությունից: Դա տեղի է ունեցել նրա՝ Լոնդոնի «Չելսի» տեղափոխությունից առաջ:

Ընթացիկ մրցաշրջանում Կոստան «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 5-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում