15:42  ,  17 ապրիլի, 2019

«Այաքսին» պարտվելուց հետո «Յուվենտուսի» ֆուտբոլիստները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին

Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները խառը գոտով անցան մեծ հիասթափությամբ: Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես անտեսեց լրագրողներին»,- գրում է Voetbalprimeur-ը:

Հիշեցնենք, որ Ամստերդամում անցկացված առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը: Չեմպիոնների լիգայի նախորդ 3 մրցաշարերի հաղթող Մադրիդի «Ռեալին» պայքարից դուրս թողնելուց հետո «Այաքսը» սենսացիա մատուցեց նաեւ «Յուվենտուսի» հետ դիմակայությունում:

Կիսաեզրափակիչում «Այաքսի» մրցակիցը կլինի Անգլիայից՝ «Տոտենհեմը» կամ «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում