16:16  ,  17 ապրիլի, 2019

Ալեքսանդր Տարխանով. Կօգնեմ բարձրացնել հայկական ֆուտբոլի մակարդակը

Երեւանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ, ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Տարխանովը խոսել է հայկական ակումբում իր ծրագրերի մասին:

«Վաղուց եմ ծանոթ այս թիմին: Ավելի ուշադիր սկսեցի հետեւել «Փյունիկին», երբ ակումբի նախագահ դարձավ իմ լավ ծանոթ Արթուր Սողոմոնյանը: Մենք շատ արագ պայմանավորվեցինք: Անդրեյ Տալալաեւի հեռանալուց հետո ստացա առաջարկ եւ ընդունեցի այն: Ես արձակուրդի մեջ էի, երբ ակումբի նախագահը զանգեց եւ ասաց, որ իրենց մարզիչ է հարկավոր, եւ ես մեկնեցի Երեւան:

«Փյունիկում» ինձ կօգնեն տեղացի մասնագետներ: Ռուսաստանից օգնականներ չեմ ունենա: Կօգնեմ բարձրացնել հայկական ֆուտբոլի մակարդակը:

Լավ գիտեմ Հայաստանը, որտեղ ունեմ շատ ընկերներ: Այնտեղ եմ սկսել իմ մարզչական ուղին:

Հայաստանում խաղադաշտերն իդեալական են: Շատ լավն է «Հանրապետական» ստադիոնը, որտեղ խաղում է Հայաստանի հավաքականը: Սակայն նոր ստադիոններ, իհարկե, չկան:

«Փյունիկի» առջեւ դրվել է Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր նվաճելու խնդիր: 3 ուղեգրի համար պայքարում են 5 թիմեր»,- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում 64-ամյա Տարխանովը վերջերս փոխարինել էր ռուս Անդրեյ Տալալաեւին, որը երեւանյան ակումբը գլխավորում էր 2018թ. հունիսից: Օրեր առաջ Անդրեյ Տալալաեւը գլխավորեց մերձմոսկովյան «Խիմկին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում