15:15  ,  17 ապրիլի, 2019

Եվրոպայի լիգա. «Արսենալը» մեկնել է Նեապոլ (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» մեկնել է Իտալիա, որտեղ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կմրցի «Նապոլիի» հետ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիական ակումբի կազմում Նեապոլ է ուղեւորվել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գրառում է կատարել Instagram-ում:

«Նեապոլի ճանապարհին՝ եւս մեկ կարեւոր խաղի մեկնելիս»,- գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Արսենալ» խաղը տեղի կունենա ապրիլի 18-ին՝ Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական բրիգադ՝ Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ: Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում