23:51  ,  16 ապրիլի, 2019

Չեմպիոնների լիգա. Առաջին խաղակեսերից հետո

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 16-ին անցկացվում են քառորդ եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ:

Կատալոնական «Բարսելոնան» ընդունել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ Թուրինի «Յուվենտուսը» տնային հանդիպում է անցկացնում Ամստերդամի «Այաքսի» հետ:

Առաջին խաղակեսից հետո «Բարսելոնան» Լիոնել Մեսիի դուբլի շնորհիվ հաղթում է 2:0 հաշվով, իսկ Թուրինում թիմերն ընդմիջման են գնացել 1:1 հաշվի ժամանակ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ «Յուվենտուսը» եւ «Այաքսը» խփել են մեկական գոլ:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր, առաջին խաղակես

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 1:0)

Լիոնել Մեսի, 16, 20

«Բարսելոնա»․ Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Պիկե, Լանգլե, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Արտուր, Կոուտինյո, Մեսի, Սուարես։

«Մանչեսթեր Յունայթեդ»․Դե Խեա, Յանգ, Լինդելյոֆ, Սմոլինգ, Ջոնս, Ֆրեդ, Մաքթոմինայ, Պոգբա, Լինգարդ, Մարտիալ, Ռեշֆորդ։

«Յուվենտուս» (Իտալիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 1:1)

Կրիշտիանու Ռոնալդու, 28 – Վան դե Բեկ, 34

«Յուվենտուս»․ Շչեսնի, Դե Շիլյո, Բոնուչի, Ռուգանի, Ալեքս Սանդրո, Էմրե Ջան, Պյանիչ, Մատյուիդի, Բերնարդեսկի, Դիբալա, Ռոնալդու: 

«Այաքս»․ Օնանա, Վելտման, Դե Լիգտ, Բլինդ, Մազրաուի, Վան դե Բեկ, Դե Յոնգ, Շոնե, Զիեշ, Տադիչ, Ներես. 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում