11:12  ,  17 ապրիլի, 2019

«Ռեյկյավիկ Օփեն». Տիգրան Պետրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զիջեց մրցաշարի հաղթողին

Իսլանդիայում անցկացված «Ռեյկյավիկ Օփեն» շախմատային մրցաշարում Տիգրան Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ բաժանել 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը գրավել է 6-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սերգեյ Մովսեսյանը 6.5-ական միավորով բաժանել են 9-10-րդ տեղերը:

Վերջին՝ 9-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը եւ Սերգեյ Մովսեսյանը հաղթել են, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի է ավարտել իր պարտիան:

Մրցաշարի հաղթող է դարձել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն:

Կայծակնային խաղի մրցաշարում Տիգրան Պետրոսյանը 9 հնարավորից հավաքեց 7 միավոր եւ գրավեց երրորդ տեղը: 7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ անգլիացի Ջոնս Գավեյնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում