22:52  ,  16 ապրիլի, 2019

Խինես Մելենդեսը` «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին (ֆոտո)

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներկա է կատալոնական «Բարսելոնայի» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին:

Բարսելոնայի «Նոու Կամպ» ստադիոնում անցկացվելիք հանդիպումից առաջ իսպանացի մասնագետը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի եւ Ուելսի ազգային հավաքականը գլխավորող Ռայան Գիգզի հետ, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 16-ին կայանալիք «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել է նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս