Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Ռումինիայում ընկերական հանդիպում է անցկացրել ռումինացիների հետ եւ պարտվել 3։5 հաշվով։
Հայաստանի թիմից աչքի են ընկել Սարգիս Մարգարյանը, Ռաֆիկ Բաղդասարյանը եւ Հակոբ Ուզունյանը։ Սարգիս Մարգարյանը նաեւ հեռացվել է դաշտից, հայտնում է ՀՖՖ կայքը։
Հիշեցնենք, որ Ռումինիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ առաջին խաղում ռումինացիները հաղթել էին 5։1 հաշվով։
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում