15:01  ,  16 ապրիլի, 2019

Կամո Հովհաննիսյան. «Կայրաթն» այդպիսի ճնշում չէր սպասում մեզանից

«Ժետիսուի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը մեկնաբանել է «Կայրաթի» նկատմամբ հաղթանակը Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում: Այդ խաղում «Ժետիսուն» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ:

«Լրջորեն էինք տրամադրվել «Կայրաթի» դեմ խաղին: Հասկանում էինք, որ մեզ հաղթանակ է հարկավոր անհաջող խաղերից հետո: Մեզ հաջողվեց տիրել նախաձեռնությանը եւ խաղալ հարձակողական ֆուտբոլ, ինչը բերեց դրական արդյունքի:

Կարծում եմ՝ մրցակիցը մեզանից չէր սպասում այդպիսի ճնշում եւ մի փոքր շփոթված էր: Վաստակեցինք շատ կարեւոր 3 միավորներ: Կփորձենք հաջորդ խաղերում էլ ներդնել բոլոր ուժերը եւ ցուցադրել ինտենսիվ ու դիտարժան ֆուտբոլ»,- Կամո Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ sports.kz-ի վարկածով Կամո Հովհաննիսյանն ընդգրկվել էր Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում