13:41  ,  16 ապրիլի, 2019

Զիդան. «Ռեալն» ավելի լավ կխաղա հաջորդ մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է «Լեգանեսի» հետ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղին, որն ավարտվել էր 1:1 հաշվով:

«Առաջին խաղակեսը դուր չեկավ ինձ, երկրորդն ավելի լավն էր, եւ մենք կարողացանք խուսափել պարտությունից: Կարող ենք խաղալ ավելի լավ: Տպավորությունները լավը չեն, սակայն վատն էլ չեն, քանի որ կարողացանք հավասարեցնել հաշիվը, իսկ «Լեգանեսը» շատ գոլ բաց չի թողնում տնային խաղերում:

Գիտեինք, որ արդեն չենք կարող տիտղոս նվաճել այս մրցաշրջանում: Պետք է լավ հանդես գանք մնացած 6 խաղերում: Միանշանակ, հաջորդ մրցաշրջանում կխաղանք ավելի լավ, սակայն դա կփորձենք անել նաեւ հիմա»,- մարզիչի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 61 միավորով երրորդն է եւ 4 միավոր հետ է Մադրիդի «Աթլետիկոյից»։ Առաջատար «Բարսելոնան» ունի 74 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում