12:15  ,  16 ապրիլի, 2019

Պելեն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, փոխանցում է Reuters-ը: 

Ապրիլի սկզբնամասում 78-ամյա բրազիլացին հոսպիտալացվել էր Փարիզում, որտեղ գովազդային միջոցառման էր մասնակցել էր ֆրանսիական ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ:

Բրազիլիա վերադառնալուց հետո նա Սան Պաուլուում ենթարկվել է միզածորանի քարի հեռացման վիրահատության:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում