11:30  ,  16 ապրիլի, 2019

NBA. «Կլիպերսի» անհավանական «քամբեքը» «Գոլդեն Սթեյտի» դեմ խաղում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 131:135 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Կլիպերսից»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լյու Ուիլյամսը, որը «Կլիպերսի» կազմում վաստակել է 36 միավոր եւ դարձել դաբլ-դաբլի հեղինակ:

Երրորդ քառորդի ժամանակ «Գոլդեն Սթեյտն» ուներ 31 միավորի առավելություն, սակայն չկարողացավ խաղը հասցնել հաղթական ավարտի: Դա NBA-ի պատմության մեջ ամենամեծ «քամբեքն» էր փլեյ-օֆֆում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, փլեյ-օֆֆ

«Գոլդեն Սթեյտ» – «Կլիպերս»՝ 131:135 (33:25, 40:25, 35:44, 23:41)

Շարքի հաշիվը՝ 1:1

«Ֆիլադելֆիա» – «Բրուքլին»՝ 145:123 (34:28, 31:36, 51:23, 29:36)

Շարքի հաշիվը՝ 1:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս