10:35  ,  16 ապրիլի, 2019

Մաուրո Գեւգեոզյանը գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս գալուց հետո

Ֆուտբոլի Արգենտինայի առաջին դիվիզիոնի հերթական տուրում «Տեմպերլեյը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Ալմագրոյին»:

Հյուրերի միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որն աչքի է ընկել 90-րդ րոպեին։ 32-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Մաուրո Գեւգեոզյանը վերջերս էր վերադարձել «Տեմպերլեյ», որի կազմում խաղացել է 2017 թվականին: Նրա նախորդ ակումբն էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատան», որի կազմը հարձակվողը համալրել էր 2018-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում