00:51  ,  16 ապրիլի, 2019

«Արսենալի» հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով, թեեւ արդեն 11-րդ րոպեին «Ութֆորդի» կազմում հեռացվեց անգլիացի հարձակվող Տրոյ Դինին, որը գնդակով ընթացքի ժամանակ արմունկով հարվածեց մրցակցի դեմքին։ Դրանից մեկ րոպե առաջ հաշիվը բացել էր գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ խաղը։

«Արսենալը» 33 խաղից հետո 66 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ Նույնքան միավոր ունի 34 խաղ անցկացրած «Չելսին»։ Երրորդ տեղում ընթացող «Տոտենհեմը» 33 խաղում վաստակել է 67 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Արսենալ»՝ 0։1 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 10

Հեռացում՝ Տրոյ Դինի («Ուոթֆորդ»), 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում