21:38  +04,  15 ապրիլի, 2019

Սուլշեր․ Եթե Բարսելոնայում գործը հասնի լրացուցիչ ժամանակին, մենք լավ մարզավիճակում ենք

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ իր ղեկավարած թիմի ֆուտբոլիստներին կօգնի հիշողությունները Փարիզում ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ տարած 3։1 հաշվով հաղթանակից։ 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 0։2 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին։ 

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Մանչեսթերում հաղթել է 1։0 հաշվով։

«Այդ հիշողությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք փոխել պայքարի ընթացքը։ Իհարկե, «Բարսելոնան» տանը բարդ մրցակից է, բայց հիմա իրադրությունը մեկ գոլով ավելի լավ է, քան ՊՍԺ-ի հետ։

Պետք է լինենք կենտրոնացած եւ վստահ մեր ուժերին, երբ ունենանք գոլային պահեր, իսկ մենք դրանք կստեղծենք։ Տնային խաղում մենք չհաստատեցինք մենք հեղինակությունը։ Հենց դա պետք է անել «Բարսելոնայի» դեմ։

Գիտենք, որ պետք է ավելի լավ խաղանք, գնդակ խլենք, ցուցադրենք մեր խաղը։ Ես դեմ չեմ լինի, եթե գոլ խփենք 93-րդ րոպեին։ Եթե գործը հասնի լրացուցիչ ժամանակին, մենք լավ մարզավիճակում ենք»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ