19:44  ,  15 ապրիլի, 2019

«Անկասելին»․ Կամո Հովհաննիսյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Ժետիսուի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, sports.kz-ի վարկածով։

«Հայ ֆուտբոլիստը քիչ ուշադրություն չէր դարձնում պաշտպանությանը, բայց երբ առաջ էր շարժվում, միշտ վտանգավոր էր։ Եվ հենց Կամոն դրեց ֆավորիտի դեմ հաղթանակի վերջակետը»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Ժետիսուն» տանը 3։0 հաշվով հաղթել է «Կայրաթին», 26-ամյա հայ ֆուտբոլիստը ավելացված ժամանակում կենտրոնցի կատարած անհատական անցումից հետո խփել է երրորդ գոլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում