14:40  ,  15 ապրիլի, 2019

Աբրահամ Խաշմանյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և նրա մարզչական շտաբի հետ:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ Խաշմանյանը հեռացվել էր «Արարատից»։

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է մաղթում մարզիչներին` հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում