14:18  +04,  15 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը՝ «Բարսելոնայի» դեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է կազմը, որը կմեկնի Կատալոնիա «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

Թիմի հետ են նաեւ որոշ ժամանակ վնասվածքի պատճառով բաց թողած Ալեքսիս Սանչեսը, Նեմանյա Մատիչը, Մատեո Դարմիանը եւ որակազրկված Լյուկ Շոուն։

Դարպասապահներ․ Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Լի Գրանտ։

Պաշտպաններ․ Դիոգու Դալոտ, Մատեո Դարմիան, Ֆիլ Ջոնս, Վիկտոր Լինդելյոֆ, Մարկոս Ռոխո, Կրիս Սմոլինգ, Լյուկ Շոու, Էշլի Յանգ։

Կիսապաշտպաններ․ Սքոթ Մաքթոմինայ, Խուան Մատա, Նեմանյա Մատիչ, Անդրեաս Պերեյրա, Պոլ Պոգբա, Ֆրեդ։

Հարձակվողներ․ Ջեսի Լինգարդ, Ռոմելու Լուկակու, Անտոնի Մարտիալ, Ալեքսիս Սանչես, Մարկուս Ռեշֆորդ։

«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է կատալոնական թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով