13:14  ,  15 ապրիլի, 2019

Մբապե․ Սիրողական ֆուտբոլիստների նման էինք խաղում, այդպես պարտվել չի կարելի

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում երկրորդ տեղում ընթացող «Լիլից» 1։5 հաշվով կրած պարտությունը։

«Խաղն ընթանում էր առանց կենտրոնի՝ տուգանային հրապարակից մինչեւ մրցակցի տուգանային հրապարակ։ Մի փուլում մենք սկսեցինք վերահսկել խաղը, բայց հետո բաց թողեցինք։

Պարտվել կարելի է, մենք միեւնույն է կդառնանք չեմպիոն, բայց չի կարելի պարտվել չորս գոլի տարբերությամբ։ Մենք պետք է ավելի ուժեղ բնավորություն դրսեւորենք ծանր պայմաններում։ Դա մեր թերություններից մեկն է, որը պետք է շտկել։ Մենք սիրողական ֆուտբոլիստների նման էինք խաղում, այդպես պարտվել չի կարելի»,- Մբապեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

ՊՍԺ-ն 81 միավորով առաջին տեղում է, իսկ երկրորդ տեղում ընթացող «Լիլն» ունի 64 միավոր։ Չեմպիոնությունն ապահովելու համար ՊՍԺ-ին անհրաժեշտ է մնացած 7 խաղերում վաստակել 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում