10:26  ,  15 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 150 միլիոն եվրոյով վաճառել Պոգբային «Ռեալին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, եթե Մադրիդի «Ռեալից» ստանա առնվազն 150 միլիոն եվրոյի առաջարկ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Ֆուտբոլիստը կողմ է տեղափոխությանը, թեեւ հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել նրա պայմանագիրը։ Թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հույս ունի, որ Պոգբան կմնա եւ կդառնա իսկական առաջատար։

Հիշեցնենք, որ 2016-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար Թուրինի «Յուվենտուսին» վճարել է 105 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, խփել 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում