Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց փոխչեմպիոնի կոչմանը հավակնող «Լիլին» եւ պարտություն կրեց 1։5 հաշվով։
36-րդ րոպեից փարիզյանը թիմը հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ իսպանացի պաշտպան Խուան Բերնատը, որը 11-րդ րոպեին գոլ էր խփել՝ հավասարեցնելով հաշիվը։ «Լիլը» կարողացավ արդյունավետ օգտվել թվային առավելությունից եւ եւս չորս գոլ խփել։
ՊՍԺ-ն 31 խաղից հետո 81 միավորով առաջինն է, «Լիլն» ունի 64 միավոր եւ երկրորդն է՝ 8 միավորի առավելությամբ երրորդ տեղում ընթացող «Լիոնի» նկատմամբ։ Այս խաղում չպարտվելու դեպքում, ՊՍԺ-ն առաջնության ավարտից 7 խաղ առաջ կապահովեր չեմպիոնությունը։
Այս առաջնությունում ՊՍԺ-ն կրեց երկրորդ պարտությունը։ Առաջինը՝ 1։2 հաշվով պարտությունն էր «Լիոնից»։ Ֆրանսիայի առաջնությունում նախորդ անգամ չորս գոլի տարբերությամբ ՊՍԺ-ն պարտվել էր 2000թ․ դեկտեմբերի «Սեդանին»՝ դարձյալ 1։5։
Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր
«Լիլ» - ՊՍԺ՝ 5։1 (տեսանյութ)
Տոմա Մենյե, 7, ինքնագոլ, Նիկոլա Պեպե, 51, Ժոնատան Բամբա, 65, Գաբրիել, 71, Ժոզե Ֆոնտե, 84 – Խուան Բերնատ, 11
Հեռացում՝ Խուան Բերնատ (ՊՍԺ), 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում