00:28  ,  15 ապրիլի, 2019

«Ինտերի» հաղթանակը՝ 3։1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆրոզինոնեին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով՝ բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանի, խորվաթ կիսապաշտան Իվան Պերիշիչի եւ ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինոյի գոլերի շնորհիվ։

«Ինտերը» 60 միավորով երրորդ տեղում է՝ 7 միավոր զիջելով երկրորդ տեղում ընթացող «Նապոլիին»։ Չորրորդ տեղում գտնվող «Միլանն» ունի 55 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Կասատա, 61 – Ռաջա Նայինգոլան, 19, Իվան Պերիշիչ, 37, 11մ, Մատիաս Վեսինո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով