09:08  +04,  15 ապրիլի, 2019

Արփինե Դալալյան․ Վստահության պակասը խանգարեց լինել մեդալային պայքարում

Վստահության պակասը խանգարեց լինել մեդալային պայքարում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը:

Բաթումիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Արփինե Դալալյանը +87 կգ քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Պոկում վարժությունում Դալալյանը բարձրացրեց 105, հրում վարժությունում՝ 135 կգ։

«Նորմալ եմ գնահատում չորրորդ տեղը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: 2016 թվականին էլ եմ մասնակցել մեծահասակների ԵԱ-ին եւ 7-րդ տեղն էի զբաղեցրել: Այստեղ ինձ վստահությունը պակասեց մեդալի համար պայքարել:

Պոկում վարժությունից հետո, երբ 10 կգ-ով արդեն պարտվել էի, հրում վարժությունում վստահությունս կորեց: Իմ քաշայինների պայքարում մեծ մրցակցություն կար, լարված ու ծանր պայքար էր գնում:

Սկզբից շատ լավ էի ինձ զգում, լարվածություն ու անվստահություն չկար: Պոկումից հետո ամեն ինչ փոխվեց: 110-145 պատրաստ էի բարձրացնել: Բայց երբ արդեն հասկացա, որ միեւնույն է չեմ կարողանալու հասնել, հույսս կոցրեցի:

Մեկ ամսից աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես կգամ, հուսամ՝ այնտեղ ամեն ինչ լավ կլինի, լավ հանդես կգամ»,- ասաց Արփինե Դալալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 3-րդն է՝ երկամարտի 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներով:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ