21:50  ,  14 ապրիլի, 2019

Կուլիբալիի դուբլը նպաստեց «Նապոլիի» հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Նապոլին» Վերոնայում մրցեց «Կյեւոյի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, աչքի ընկավ նաեւ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։

«Նապոլին» 67 միավորով երկրորդ տեղում է եւ 17 միավոր հետ է առաջատար «Յուվենտուսից»։ Երրորդ տեղում ընթացող «Ինտերը» 31 խաղից հետո ունի 57 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Կյեւո» - «Նապոլի»՝ 1։3 (տեսանյութ)

Բոշտիան Ցեսար, 90 - Կալիդու Կուլիբալի, 15, 81, Արկադիուշ Միլիկ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում