20:38  +04,  14 ապրիլի, 2019

ԵԱ․ Հայաստանի հավաքականը բավարարվեց երկու բրոնզե մեդալով

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ բավարարվեց երկու բրոնզե մեդալներով։

72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը 3։4 հաշվով պարտվեց խորվաթ Դոմինիկ Էտլինգերին եւ չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթել էր սերբ Մատե Նեմեշին։

Առաջին օրը բրոնզե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ