19:24  ,  14 ապրիլի, 2019

«Բավարիան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Դյուսելդորֆին» եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմի կազմի դուբլի հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը։ Աչքի ընկան նաեւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպաններ Սերժ Գնաբրին ու Լեոն Գորեցկան։

53-րդ րոպեին վնասվածք ստացավ մյունխենյան ակումբի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը, որին փոխարինեց Սվեն Ուլրայխը։

«Բավարիան» 67 միավորով դարձյալ բարձրացավ առաջին տեղ՝ 1 միավոր առաջ անցնելով Դորտմունդի «Բորուսիայից»։ «Դյուսելդորֆը» 10-րդն է՝ 37 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Դյուսելդորֆ» - «Բավարիա»՝ 1։4 (տեսանյութ)

Դոդի Լուկեբակիո, 89, 11մ - Քինգսլի Քոման, 15, 41, Սերժ Գնաբրի, 55, Լեոն Գորեցկա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով