18:57  ,  14 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ առաջ անցավ «Լիվերպուլից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը։ Ավելացված ժամանակում աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որը 75-րդ րոպեին փոխարինել էր արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին։

«Մանչեսթեր Սիթին» 83 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 1 միավոր է հետ «Լիվերպուլը», որը ապրիլի 14-ին կընդունի Լոնդոնի «Չելսիին»։ «Քրիսթալ Փելասը» 13-րդն է՝ 39 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3 (տեսանյութ)

Լուկա Միլիվոեւիչ, 81 - Ռահիմ Ստերլինգ, 15, 63, Գաբրիել Ժեզուս, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով