13:17  ,  14 ապրիլի, 2019

«Լիվերպուլ» - «Չելսի»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 34-րդ տուրի կենտրոնական խաղում կմրցեն տիտղոսի համար «Մանչեսթեր Սիթիի» հետ պայքարող «Լիվերպուլը» եւ լավագույն քառյակում տեղ ունենալու համար պայքարը շարունակող «Չելսին»։

Լիվերպուլում կայանալիք խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Լիվերպուլի» հաղթանակի հավանականությունն ունի 1,75 գործակից, «Չելսիինը»՝ 5,10, ոչ ոքին՝ 3,65։

«Լիվերպուլ» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Պրեմյեր լիգայի առաջին շրջանում այս թիմերի հանդիպումը Լոնդոնում ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս