22:24  ,  13 ապրիլի, 2019

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Սելտայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում խաղաց Վիգոյի «Սելտայի» հետ։ Դաշտի տերերն առավելության հասան 2։0 հաշվով։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում աչքի ընկան ֆրանսիացի Անտուան Գրիզմանն ու իսպանացի Ալվարո Մորատան։

«Աթլետիկոն» 65 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 9 միավոր։ Երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալը» 32 խաղից հետո ունի 60 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Աթլետիկո» - «Սելտա»՝ 2։0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 42, Ալվարո Մորատա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով