22:22  ,  13 ապրիլի, 2019

Պոգբայի դուբլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Վեստ Հեմին»։ Նովեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն առավելության հասավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դուբլի շնորհիվ՝ 2։1։ Երկու գոլերն էլ աշխարհի չեմպիոնը խփեց 11 մետրանոցից։

«Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով 5-րդն է, մեկ հանդիպում քիչ անցկացրած «Արսենալը» հետ է 1 միավոր։ Չորրորդ տեղում ընթացող «Չելսին» ունի 66 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 19, 11մ, 80, 11մ – Ֆելիպե Անդերսոն, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում