20:04  ,  13 ապրիլի, 2019

«Բարսելոնան» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց հետնապահ «Ուեսկային» եւ ոչ հիմնական կազմով բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Դարպասի գրավում չգրանցվեց։

«Բարսելոնայի» կազմում հանդիպումը բաց թողեցին Մեսին, Սուարեսը, Ռակիտիչը, Պիկեն, Ռաֆինյան, Ռոբերտոն, Վերմալենը։

«Բարսելոնան» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Աթլետիկոյից»։ «Ուեսկան» վերջին տեղում է՝ 25 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ուեսկա» - «Բարսելոնա»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում