11:50  ,  13 ապրիլի, 2019

Սամվել Գասպարյան․ Մեդալս նվիրում են Յուրի Վարդանյանի հիշատակին

Մեդալս նվիրում եմ Յուրի Վարդանյանի հիշատակին: Այսօր նրա պատկերով շապիկով եմ եւ նրա անձնական դրոշով: Միայն ափսոսում եմ, որ չկարողացա ոսկե մեդալ նվաճել: Այս մասին Բաթումիում ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ասաց Սամվել Գասպարյանը:

«Չկարողացա ոսկե մեդալ նվաճել, պատճառը լարվածությունն էր: Ծանր վնասվածքից հետո դուրս գալ միանգամից մեծահասակների մրցահարակ եւ պայքարել մեդալի համար, իսկապես շատ բարդ էր ու լարված պայքար ստացվեց ինձ մոտ: Փորձեցի մինչեւ 23 տարեկանների հրման ռեկորդ սահմանել, բայց չստացվեց: Երկու մոտեցման հնարավորություն բաց թողեցի, ինչի համար շատ եմ ցավում: Կարող էի այս մրցանը շատ կիլոգրամներ բարձրացնել: Շատ լավ մարզավիճակում էի, մարզումների ընթացքում շատ կիոլագրամներ էի բարձրացնում: Ինձ խանգարեց լարվածությունը:

Հուսամ, աշխարհի առաջնությանն ինձ ոչինչ չի խանգարի: Այս մեդալը նվիրում եմ Յուրի Վարդանյանի հիշատակին: Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ իմ հայ ազգին, իմ մարզիչներին, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ բոլոր մարզիչներին եւ իմ անձնական մարզիչ Հարություն Եղոյանին: Այս մրցմանը մասնակցում էի Յուրի Վարդանյանի շապիկով եւ նրա անձնական դրոշով: Կուզեի հաղթանակս Յուրի Վարդանյանի հիշատակին նվիրել ոսկե մեդալով, փորձեցի, բայց չստացվեց: Այդ նպատակն ի սկզբանե պահել էի, բայց հաջորդ անգամ կփորձեմ առաջին տեղը գրավել, որպեսզի նվիրեմ նրա հիշատակին այդ հաղթանակը»,- ասաց գյումրեցի Սամվել Գասպարյանը:

Հիշեցնենք, որ 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը փոխչեմպիոնի կոչումը նվաճել է երկրամարտի 377 կգ արդյունքով։ Արսեն Մարտիրոսյանը 368 կգ արդյունքով 6-րդն է։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում