10:31  +04,  13 ապրիլի, 2019

Սամվել Գասպարյաը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (ֆոտո)

Բաթումիում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 13-ին Հայաստանն ունի 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը  (+109 կգ):

Առաջինը պայքարի մեջ մտան 102 կգ քաշայիններ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը:

Երկրամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Սամվել Գասպարյանը։ Արսեն Մարտիրոսյանը 368 կգ արդյունքով 6-րդն է։

Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունունը պայքարը սկսեց 160 կգ-ով: Առաջին մոտեցմամբ 160 կգ-ը հաջողությամբ պահեց գլխավերեւում: Երկրորդ մոտեցման համար պատվիրեց 165 կգ, բայց ձախողեց երկրորդ մոտեցումը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը պատվիրեց 168 կգ եւ Արսեն Մարտիրոսյանը հաջողությամբ պահեց ծանրաձողը գլխավերեւում:

Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 168 կգ-ով, սակայն առաջին երկու փորձերն անհաջող ստացվեցին ծանրորդի համար: Երրորդ մոտեցմանը Սամվել Գասպարյանը դժվարությամբ պահեց 168 կգ-ը գլխավերեւում:

Հրում վարժությունը Արսեն Մարտիրոսյանը սկսեց 200 կգ-ով եւ ձախողեց առաջին մոտեցումը, սակայն մեծ դժվարությամբ կարողացավ 200 կգ-ը հրել երկրորդ մոտեցմամբ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը Արսեն Մարտիրոսյանի համար պատվիրեց 205 կգ, սական Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց նաեւ այս մոտեցումը: Արսեն Մարտիրոսյանը երկամարտն ավարտեց 368 կգ-ով:

Սամվել Գասպարյանը հրում վարժությունը մեկնարկեց 209կգ-ով եւ փայլուն հրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 216 կգ, սակայն Սամվել Գասպարյանը չհրեց այդ քաշը: Երրորդ մոտեցման համար 217 կգ-ով ծանրորդը ցանկանում էր Եվրոպայի ռեկորդ սահմանել, սակայն ձախողեց երրորդ մոտեցումն էլ: Սամվել Գասպարյանը պայքարն ավարտեց 377 կգ-ով:

Արսեն Մարտիրոսյանը Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների արծաթե մեդալակիր է, 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հարազատ եղբայրն է:

Սամվել Գասպարյանը 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է: 2016 թվականին Թբիլիսիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 4-րդ տեղը երկամարտի 359 կգ արդյունքով: 2016 թվականին Իսրայելում կայացած Եվրոպայի Մ-20 առաջնության բրոզնե մեդալակիր է 346 կգ արդյունքով: 2017 թվականին Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 375 կգ երկամարտի արդյունքով: Իսկ Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 365 կգ երկամարտի արդյունքով: Նույն տարում Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն է 374 կգ երկամարտի արդյունքով:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ